Ռուս բլոգեր և լրագրող Վասիլի Ուտկինը նշել է իր վարկածով ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողին․
«Ինձ համար համաշխարհային պատմության լավագույն ֆուտբոլիստը, մեծագույն ֆուտբոլիստը Յոհան Կրոյֆն է։ Նաև այն պատճառով, որ շատ դժվար է չգնահատել այն, ինչ նա արել է այն բանից հետո, ինչ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Կրոյֆը բոլոր մակարդակներում հասել է մեծ նվաճումների՝ թե՛ ակումբում, թե՛ հավաքականում, թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես ֆուտբոլային հրապարակախոս, թե՛ որպես տակտիկական գիտության դասական, թե՛ որպես տաղանդներ դաստիարակող մարզիչ։ Կրոյֆը համապարփակ է։ Ես կարծում եմ, որ նա ֆուտբոլային սուրբ է։ Ոչ թե երկնային իմաստով, այլ այն, որ նա ստեղծեց իսկական դավանանք և դեռ լուսավորում է նրան։
Կրոյֆն աշխարհի չեմպիոն չէր, բայց ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն էր։ Դուք կարող եք սրա հետ չհամաձայնել։ Ստեղծեց Ձեր միկրոկոսմն ու եղեք այնտեղ հաղթող, իսկ իմ աշխարհում մեծագույնը Կրոյֆն է։ Սիրելին՝ Պլատինին, առաջին արքան՝ Պելեն, իսկ Մեսիին ․․․ Մեսսին պարզապես հանճար է։ Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»,- ասել է Ուտկինը։