«Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովի նախկին կինը՝ Միլանա Տյուլպանովան, պատմել է բռնության հետ կապված խնդիրների մասին․
«Չարաշահումն այսօրվա դրությամբ մեր երկրում ոչինչ է և ոչ մի կերպ չի վերահսկվում։ Ծեծը, ինչպես գիտեք, ապաքրեականացված է ու վաղուց արդեն սովորական բան է համարվում։ Սովորական բան է նաև մեր կանանց մեծամասնության համար դիմանալը, տանջվելն ու տառապելը, բայց, և սա առանցքային պահն է, չփորձել ոչինչ փոխելը։
Ինչո՞ւ․ դժվարանում եմ պատասխանել, քանի որ ես ինքս անցել եմ այդ ամենի միջով։ Ու բավականին երկար ժամանակ՝ մինչև ինձ չոտնահարեցին ու անպետք իրի պես դուրս չշպրտեցն, ես այդպիսին էի»,- գրել է Տյուլպանովան Instagram-ի իր էջում։
Նշենք՝ Կերժակովն ու Տյուլպանովան պաշտոնապես ամուսնալուծվել են անցած տարվա ապրիլին։ Դրանից առաջ Տյուլպանովան մեկնել էր Թաիլանդ ու հայտարարել, որ այնտեղ վերականգնողական բուժում էր անցնում՝ ամուսնու պատճառով ունեցած նյարդային կծկումներից հետո։ Նրանք համատեղ որդի ունեն։
