«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին քննադատել է FIFA 20-ում իր մոդելը:
«Վերջերս երեխաների հետ FIFA 20 էի խաղում: Հե´յ, EA Sports, ո՞վ է այս տղան»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացին՝ գրառմանը կցելով իր մոդելի էկրանապատկերը (screenshot):

Մեկնաբանություններում «Թվիթերի» օգտատերերը ֆուտբոլիստին խորհուրդ են տվել PES 2020 խաղալ՝ մատնանշելով այն փաստը, որ այնտեղ իր մոդելը շատ ավելի հաջողված է:

FIFA 20-ը թողարկվել է սեպտեմբերի 27-ին և նախատեսված է PC, Playstation 4, Xbox One և Nitendo Switch սարքավորումների համար: