Բիաթլոնի օլիմպիական չեմպիոն Յոհաննես Բյոն, ով «Նյուքասլի» երկրպագու է, հայտարարել է, որ հույս ունի, որ իր որդին՝ Գուստավը, կդառնա ֆուտբոլիստ:
«Ցանկանում եմ, որ Գուստավը դառնա ֆուտբոլիստ և մի օր խաղա Պրեմիեր լիգայում: Սա է իմ նպատակը:Ես երազում էի դառնալ ֆուտբոլիստ, սակայն բիաթլոնիստ դարձա: Այժմ ես կարող եմ իրականացնել իմ երազանքը Գուստավի միջոցով:
Բայց կինս ասաց, որ նա չպետք է դառնա Նյուքասլի երկրպագու, քանի որ այդ դեպքում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը, հավանաբար, կտրուկ կնվազի, նախքան տասը տարեկան դառնալը», — մեջբերում է Բյոյին TV2-ը:
Բիաթլոնիստը կիսել է նաև իր կարծիքը ակումբի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Սաուդյան Արաբիայի արքայազնը մոտ է Մայք Էշլիից «Նյուքասլը» գնելուն:
«Մի քանի տարի սպասում էի, որ ինչ-որ մեկը կգնի «Նյուքասլը», և ակումբը գումարներ կունենա նոր խաղացողներ գնելու համար: Երբ իմացա, որ հնարավոր գնորդ կա, ես շատ ուրախ էի՝ հուսալով, որ շեյխը շատ փողերով կհայտնվի և նոր շունչ կտա ակումբին:
Բայց մյուս կողմից թվում է, ասես մի մեծ պայուսակ փող գտած լինես և պարզապես հափշտակեցիր այն: Դա կարծես թե սխալ է: Ես չեմ սիրում բարձրացնել համբավը սպորտի միջոցով և այլն, ուստի ես կասեի «ոչ» այդպիսի գնորդին», — ասել է Բյոն: