Համացանցում հայտնվել են «Աթլետիկոյի» նոր տնային մարզաշապիկի լուսանկարները, որով մադրիդյան թիմը հանդես կգա 2020/21 մրցաշրջանում: Լուսանկարները հրապարակել են Footy Headlines պորտալը:
Մարզաշապիկը պատրաստված է ավանդական կարմիր և սպիտակ գույներով՝ գծավոր ձևավորմամբ: Հավաքածուի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի շերտերի տեսքը:
«Աթլետիկոյի» տեխնիկական հովանավորն է Nike ամերիկյան ընկերությունը: Հավաքածուի պաշտոնական ներկայացումը նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին:

