«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիս դե Լիգտը դեռ շարունակում է մնալ «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում։Կատալոնական գրանդը շարունակում է հետաքրքրվել թուրինցիների պաշտպանով, չնայած հասկանում է, որ գրեթե անհնարին է իրականացնել այս տրանսֆերը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրը նշում է, որ կատալոնացիները հույս ունեն, որ թուրինյան գրանդը կհամաձայվի փոխանակել Դե Լիգտին կիսապաշտպան Արտուրի հետ:
Ավելի վաղ, նույն աղբյուրը նշում էր, որ «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արտուր Ռամոսին՝ Միրալեմ Պյանիչի փոխարեն։
Դե Լիգտի պայմանագիրը իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024թ-ի ամառ: