Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին, կհետաձգվի։ Այս մասին դեռ երեկ հայտնել էր Cadena Ser-ը։
Հաղորդվում էր, որ Էլ կլասիկոյի նոր օրը կնշանակվի դեկտեմբերի 18-ին։ Mundo Deportivo-ն գրում է, որ տվյալ օրը Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի առաջարկն է, մինչդեռ Լա լիգան ցանկանում է խաղը տեղափոխել դեկտեմբերի 7։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Վերջնական որոշում չկա։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում զանգվածային ցույցեր են։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Լա լիգան չեն ցանկանում «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայանալիք հանդիպումը անցկացնել նման պայմաններում։
Ավելի վաղ թիմերը մերժել էին մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն Մադրիդում անցկացնելու տարբերակը։