Այսօր «Շիրակ»-ի բոլոր ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շիրակն» այսօրվանից վերադառնում է մարզումներին` հաշվի առնելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
