Ըստ globoesporte-ի՝ «Շախտյորի» կիսապաշտպան Տետեն հայտնվել է «Նյուքասլի» և «Լեսթերի» հետաքրքրությունների ոլորտում:
Աղբյուրը հայտնում է, որ անգլիական ակումբները ուշադիր հետևում են 20-ամյա բրազիլացու առաջընթացին և պատրաստվում են առաջարկ անել ուկրաինական ակումբին: Տրանսֆերի միակ խոչընդոտը կարող է լինել դոնեցկյան ակումբի կողմից պահանջվող գումարը՝ 70 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Տիտեն ուկրաինական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» ևս շահագրգռված է գնելու բրազիլացի կիսապաշտպանին: Տետեի գործող պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: