«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, որը վարձավճարով հանդես է գալիս «Սելտայում», խոսել է աշխարհում ֆուտբոլի վերսկսման մասին։
«Կարծում եմ՝ ֆուտբոլը կվերադառնա միայն կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծելուց հետո։ Քանի որ, եթե մի ֆուտբոլիստ վարակված եղավ, դա ավտոմատ կերպով կազդի ողջ թիմի ու ամբողջ առաջնության վրա»,-Ռաֆինյայի խոսքերն է փոխանցում Cadena Cop-ը։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հորդորել էր ավարտին հասցնել ազգային առաջնությունները, իսկ դրան պատրաստակամություն էին հայտնել Գերմանիայում, Իտալիայում ու Իսպանիայում։