Ֆուտբոլը՝ թվերով․ Ֆուտբոլիստների «արտահանումը» Բրազիլիայից մինչև Հայաստան — Armsport.am
6.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

    Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

    Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

    Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

    Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

    Պատմական․ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

    Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

    Ազգերի լիգա․ Իսպանիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

            Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

            Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

            Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

            Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

            Պատմական․ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

            Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

            Ազգերի լիգա․ Իսպանիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆուտբոլը՝ թվերով․ Ֆուտբոլիստների «արտահանումը» Բրազիլիայից մինչև Հայաստան

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  27.04.20 / 15:07
                  0

                  Հեղինակավոր CIES ֆուտբոլային օբսերվատորիան վերջերս հետաքրքիր հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե յուրաքանչյուր երկրի քանի ներկայացուցիչ է հանդես գալիս արտասամանում։ Հաշվի է առնվել ոչ թե ազգային պատկանելիությունը, այլ հիմք է ընդունվել հետևյալ սկզբունքը․ լեգիոներ է համարվում այն ֆուտբոլիստը, ով ֆուտբոլային կրթություն ստացել է մի երկրում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան այժմ շարունակում է արտասահմանում։

                  Ավելի հասկանալի լինելու համար բերենք մի օրինակ․ վերցնենք որևէ եվրոպական երկիր, օրինակ՝ Խորվաթիան։ Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այն ֆուտբոլիստները, ովքեր տվյալ երկրում ֆուտբոլային կրթություն են ստացել և հետագայում տեղափոխվել են արտասահման։ Այդպիսի ֆուտբոլիստները արտասահմանում թվով 446-ն են։ Իրականում խորվաթ ֆուտբոլիստների թիվն ավելի շատ է, շատերը հանդես են գալիս որպես այլ երկրներում ֆուտբոլային կրթություն ստացած ֆուտբոլիստներ (այնպայման չէ ներկայացնել այդ երկրների հավաքականները) և ֆուտբոլում իրենց առաջին քայլերը կատարել են արտասահմանում։ Օրինակ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ազգությամբ հենց բալկանյան երկրի ներկայացուցիչ է, սակայն նա ծնվել է Շվեյցարիայում և ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Բազելում»՝ հանդիսանալով այդ ակումբի ֆուտբոլային դպրոցի սան։ Տվյալ դեպքում նա չի մտնում վերը նշված 446 ֆուտբոլիստների մեջ, այլ հանդիսանում է շվեյցարական ֆուտբոլային սփյուռքի ներկայացուցիչ։ Այդպիսի օրինակներ կան նաև Հայաստանում․ Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո, Էդգար Բաբայան․․․ Սակայն այդ մասին մի փոքր ավելի ուշ։


                  🧐 Համաշխարհային ակնարկ

                  Ֆուտբոլիստներ «արտահանող» առաջատար երկրների եռյակում են Բրազիլիան (1.600 ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են արտերկրում), Ֆրանսիան (1,027) և Արգենտինան (972):

                  Բրազիլացիների սփյուռքը բավականին ընդլայնված է, ավելի քան 100 երկրների լիգաներում կարելի է հանդիպել բրազիլացիների։ Բավականին մեծ թվով բրազիլացիներ հանդես են գալիս Պորտուգալիայում․ այնտեղ նույնիսկ կարելի է հանդիպել թիմեր, որտեղ հայտացուցակում բրազիլացիներն ավելի շատ են, քան պորտուգալացիները։ Ինչո՞ւ Պորտուգալիան․ ամեն ինչ շատ պարզ է՝ լեզուն։ Բրազիլիայում պետական լեզուն պորտուգալերենն է (երկիրը ժամանակին եղել է Պորտուգալիայի գաղութ), իսկ շատ ֆուտբոլիստների համար, ովքեր առաջին քայլերն են անում արտասահմանում, ավելի հեշտ է արագ ադապտացվել մի միջավայրում, որտեղ չկա լեզվական խնդիր, առկա են մշակույթային, կենսակերպի, մտածելակերպի հետ կապված ընդհանրություններ։ Զարմանալի չէ, որ նույն Պորտուգալիայում իրենց եվրոպական կարիերան են սկսում շատ ֆուտբոլիսներ Անգոլայից, Մոզամբիկից, Կաբո-Վերդեյից, որոնք ևս ժամանակին եղել են պորտուգալական գաղութներ։

                  Կարելի է առանձնացնել ևս մեկ փաստ․ արևելյան Ասիայի լիգաներում (Ճապոնիա, Չինսաստան, Հրվ․ Կորեա) լեգիոներ ֆուտբոլիստների ընդհանուր թվի մեջ գերակշռում են հենց բրազիլացիները․ օրինակ՝ Ճապոնիայի առաջնությունում բրազիլացիները կազմում են լեգիոներների 80%-ից ավելին։

                  Վերը նշված պատճառները հաշվի առնելով՝ զարմանալի չէ լատինամերիկացիների մեծ հոսքը Իսպանիա։ Չնայած, օրինակ, արգենտինացիներից շատերը, բացի Պիրենեյներից, նախընտրում են նաև Իտալիան, Մեքսիկան, Չիլին։

                  Աչք է ծագում բավականին փոքր բնակչություն ունեցող Ուրուգվայի (3,45 մլն մարդ) ներկայացուցիչների թիվը՝ 383․ իսկապես տպավորիչ է։ Նույնը կարելի է ասել սերբերի և խորվաթների մասին․ դա ևս մեկ ապացույց է, որ բալկանյան այդ երկու երկրները հանդիսանում են գլխավոր ֆուտբոլային դարբնոցներից մեկը Եվրոպայում։ Իսկ ահա բնակչության մեկ շնչին ընկնող արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների թվով առաջատարը․․․ գուշակեցի՞ք որ երկիրն է․․․ Դա Իսլանդիան է։


                  🧐 Աֆրիկա

                  Ինչ վերաբերվում է Աֆրիկային, ապա արտասահմանում զգալիորեն մեծ թիվ են կազմում նիգերիացիները, գանացիները, սենեգալցիները։ Սական նրանց թիվը 4-5 անգամ ավելի շատ կլիներ, եթե հաշվի առնեինք զուտ նրանց ազգային պատկանելությունը։ Օրինակ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դրոշի ներքո հանդես եկող ֆուտբոլիստների թիվը արտասահմանում չի գերազանցում 50-ը, բայց Բելգիայի ազգային հավաքականի և տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստների մոտ 30 տոկոսը կոնգոլեսցի են (Լուկակու, Տիելմանս, Բատշուայի, Դենայեր)։ Դա վկայում է, որ կոնգոլեսցի ֆուտբոլիստների մեծամասնությունը իրենց առաջին քայլերը անում են ոչ թե պատմական հայրենիքում, այլ արտասահմանում (Բելգիա, Ֆրանսիա)՝ հանդես գալով նաև այդ երկրների դրոշի ներքո։ Մի քիչ զարմանալի է տեսնել 10-րդ հորիզոնականում զիմբաբվեցիներին, բայց դա ևս բացատրելի է․ նրանց մեծամասնությունը հանդես է գալիս աֆրիկյան այլ երկրների առաջնություններում (հիմնականում՝ ՀԱՀ)։

                  Երկիր Արտասահմանում հանդես
                  եկող ֆուտբոլիստների քանակը
                  1🇳🇬Նիգերիա399
                  2🇬🇭Գանա311
                  3🇸🇳Սենեգալ230
                  4🇨🇮Կոտ դ’Իվուար204
                  5🇨🇲Կամերուն173
                  6🇲🇱Մալի85
                  7🇬🇲Գամբիա61
                  8🇲🇦Մարոկկո52
                  9🇬🇳Գվինեա50
                  10🇿🇼Զիմբաբվե50

                  Հետաքրքիր մի փաստ․ հանդիպում են դեպքեր, երբ բարեկամ կամ նույնիսկ եղբայր ֆուտբոլիստներից մեկը ներկայացնում է աֆրիկյան հավաքականը՝ որպես պատմական հայրենիք, մյուսը՝ եվրոպական որևէ երկիր։ Վառ օրինակ են Բոատենգ եղբայրները․ Ժերոմն ու Պրինցը տարբեր մայրեր ունեն, հանդես են գալիս տարբեր հավաքականներում՝ Գերմանիայի և Գանայի համապատասխանաբար (իրենց հոր հայրենիքն է)։ Երկուսն էլ դեռ պատանեկան տարքից ներկայացնում էին Գերմանիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականները: Տվյալ դեպքում, չնայած Պրինցը ներկայացնում է Գանան, սակայն նա դասվում է գերմանացի լեգիոներների շարքին, քանի որ իր ֆուտբոլային կարիերան սկսել է Գերմանիայում։


                  🧐 Ասիա և Օվկիանիա

                  Այս տարածաշրջանում առաջատարները ճապոնացիներն են, ովքեր, եթե վերցնենք Եվրոպան, հիմնականում իրենց կարիերան շարունակելու համար նախապատվությունը տալիս են Գերմանիային, Բելգիային, Պորտուգալիային և Ավստրիային։ Չնայած, սամուրայների սփյուռքը վերջին տարիներին բավականին ընդլայնվում է։ Ի դեպ, ճապոնացի և կորեացի ամենահեռանկարային ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս Եվրոպայում, ArmSport-ը անդրադարձել էր Ֆուտբոլային սկաուտ շարքի Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում և Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով մասերում։

                  Երկիր Արտասահմանում հանդես
                  եկող ֆուտբոլիստների քանակը
                  1🇯🇵Ճապոնիա 161
                  2🇦🇺Ավստրալիա124
                  3🇰🇷Հարավային Կորեա121
                  4🇳🇿Նոր Զելանդիա40
                  5🇨🇳Չինաստան29
                  6🇮🇷Իրան28
                  7🇺🇿Ուզբեկստան28

                  🧐 Նախկին ԽՍՀՄ երկրներ

                  Այժմ անդրադառնանք մեզ ամենամոտ տարածաշրջանին։ Այստեղ առաջատարները Ուկրաինան և Ռուսաստանն են։ Ուկրաինացի լեգիոներների մեծ մասը նախընտրում է հանդես գալ արևելաեվրոպական լիգաներում՝ Բելառուս, Հունգարիա, Սլովակիա, քիչ չեն նաև Ղազախստանում և Ռուսաստանում հանդես եկող ուկրաինացիները։ Ինչ վերաբերվում է ռուսներին, ապա մեզ համար շատ հետաքրքիր մեկ փաստ․ ռուսական ֆուտբոլային դպրոցի ներկայացուցիչների գերակշիռ մասը հանդես է գալիս նախկին ԽՍՀՄ երկրներում, և այդ առումով առաջատարը․․․ այո՛-այո՛, դա Հայաստանն է։ Մեր երկրում հանդես են գալիս ռուսական ֆուտբոլային դարբնոցի 48 ներկայացուցիչ, իսկ դա, մեկ րոպե, ռուս լեգիոներների ընդհանուր թվի 20% է։ Ստացվում է ամեն հինգերորդ ռուսաստանցի լեգիոներ, ով անցել է ռուսական ֆուտբոլային դպրոցը, հանդես է գալիս Հայաստանում։ Նրանց թվում կան նաև ազգությամբ հայ ֆուտբոլիստներ, օրինակ, ազգային հավաքականի դարպասապահներ Արամ Հայրապետյանն ու Արսեն Բեգլարյանը։

                  Ուկրաինացիներին և ռուսներին՝ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների քանակով, հաջորդում են մեր հարևան վրացիները, որոնց ներկայացուցիչների սփյուռքը բավականին սփռված է։ Հայաստանը ԽՍՀՄ երկրների մեջ այդ ցուցանիշով 10-րդն է՝ 15 լեգիոներով։

                  Երկիր Արտասահմանում հանդես
                  եկող ֆուտբոլիստների քանակը
                  1Ուկրաինա250
                  2Ռուսաստան230
                  3Վրաստան91
                  4Մոլդովա49
                  5Բելառուս43
                  6Լիտվա 36
                  7Էստոնիա32
                  8Ուզբեկստան 28
                  9Լատվիա 24
                  10Հայաստան15
                  11Ղրղզստան9
                  12Ադրբեջան8
                  13Ղազախստան8
                  14Տաջիկստան 8
                  15Թուրքմենստան 5

                  🧐 Հայաստան

                  Ըստ CIES-ի, ներկա դրությամբ արտասահմանում հանդես են գալիս Հայաստանը ներկայացնող 15 ֆուտբոլիստներ։ Ընդ որում, նրանց 93․3 տոկոսը ներկայացնում են բարձրագույն խմբերի ակումբները։

                  Իսկ հիմա ավելի մանրամասն։ Նախ շատերի մոտ հարց է առաջանում․ ընդամե՞նը 15։ Ավելի պարզ դարձնելու համար մենք առանձնացրել ենք Հայաստանի ներկայացուցիչ ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտասահմանում՝ նվազագույնը տվյալ երկրի առաջին կամ երկրորդ լիգաներում։ Նրանք թվով 29-ն են․ գրեթե երկու անգամ ավելին, քան ներկայացրել է CIES-ը։

                  Սակայն ամեն ինչ միանշանակ չէ․ ըստ CIES-ի, լեգիոներ են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր անցել են տվյալ դեպքում հայկական ֆուտբոլային դպրոց, Հայաստանում են կայացել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իսկ հետո միայն նոր տեղափոխվել են արտասահման։ Ստացվում է, ըստ CIES-ի 15 հայաստանցի լեգիոներներից կազմված այսպիսի ցուցակ․

                  Եվ ըստ այդմ մենք ունենք հետևյալ պատկերը․ հայկական թիմերի սան հանդիսացող 15 ֆուտբոլիստ այժմ հանդես է գալիս 8 երկրներում, ընդ որում նրանց ուղիղ 1/3-ը հանդես է գալիս Ղազախստանում։ 2-ական ֆուտբոլիստ հանդես են գալիս Ռուսաստանում, Սլովակիայում և Կիպրոսում։

                    Երկիր Հայաստանցի ֆուտբոլիտների քանակը
                       
                  1 🇰🇿Ղազախստան 5
                  2 🇷🇺Ռուսաստան 2
                  3 🇨🇾Կիպրոս 2
                  4 🇸🇰Սլովակիա 2
                  5 🇰🇬Ղրղզստան 1
                  6 🇧🇬Բուլղարիա 1
                  7 🇮🇹Իտալիա 1
                  8 🇬🇪Վրաստան 1
                     
                  Ընդհանուր 15

                  Հարկ է նշել, որ 15 ֆուտբոլիստներից 9-ը հանդես են գալիս նախկին ԽՍՀՄ երկրների առաջնություններում, իսկ 6-ը՝ Եվրոպայում։ 9 ֆուտբոլիստներից 8-ը հանդես են գալիս ԵԱՏՄ երկրներում, որտեղ, ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, հայ ֆուտբոլիստներն այլև չեն համարվի լեգիոներ։

                  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մտնում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Ղազախստանում արդեն իսկ վերը նշված երկրների ներկայացուցիչները լեգիոներ չեն համարվում, իսկ 2020 թվականի հուլիսից հայ ֆուտբոլիստները լեգիոներ չեն համարվի նաև Ռուսաստանում։ Այդ որոշումն ամրագրված է Ռուսաստանի Սպորտի նախարարության՝  «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:

                  Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, դա լա՞վ է հայ ֆուտբոլիստների համար, թե ոչ, տարբեր մասնագետներ, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ ունեն տարբեր կարծիքներ։ Ոմանք կանխատեսում են, որ դա կբերի հայաստանցի ֆուտբոլիստների մասսայական միգրացիայի Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, ինչու և ոչ, նաև Ղրղզստան, և այդ մեդալն ունի երկու հակասական կողմեր․․․ սակայն, ինչպես ասում են, այդ թեման արդեն «ուրիշ օպերայից» է։ Ժամանակը ցույց կտա, թե որն է մեր ֆուտբոլիստների համար ավելի լավ տարբերակը․․․

                  Իսկ այժմ ամենակարևորը ֆուտբոլային մրցաշրջանների վերսկսումն է, և հույս ունենանք, որ ականատես կլինենք մեր սիրելի թիմերի և ֆուտբոլիստների խաղերին որքան հնարավոր է շուտ։

                  Վար Բաբայան

                  Շարքի նախորդ մասերը

                  Աշխարհի ամենաթանկարժեք 10 դարպասապահները

                  Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակները

                  Թոփ լիգաների ամենահուսալի պաշտպանություն ունեցող 10 թիմերը

                  Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ առաջնություններում

                  Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերը

                  Թեգեր: #հայաստանի-հավաքական#հենրիխ-մխիթարյան#վահան-բիչախչյանCIESարտակ-դաշյանՎար ԲաբայանՖուտբոլը՝ թվերով
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ՀՖՖ-ն մեծարեց ազգային հավաքականի՝ ակումբներում չեմպիոն և գավաթակիր դարձած խաղացողներին

                  02.06.25

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  28.04.25

                  📽️Արտակ Դաշյանը 50-րդ գոլն է խփել Հայաստանի առաջնությունում

                  24.02.25

                  Ինտերը կարևոր միավորներ է կորցնում Կալյարիի հետ տնային խաղում

                  15.04.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

                  00:54 / 06.06.25

                  Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

                  00:15 / 06.06.25

                  Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

                  23:55 / 05.06.25

                  Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

                  23:25 / 05.06.25

                  Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

                  23:07 / 05.06.25

                  Պատմական․ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

                  22:34 / 05.06.25

                  Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

                  22:21 / 05.06.25

                  Ազգերի լիգա․ Իսպանիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

                  22:00 / 05.06.25

                  Վրաստանի դեմ խաղում տեղի ունեցածը չի կարող կրկնվել․ Շաղոյան

                  21:50 / 05.06.25

                  Նիկոլո Սկիրա․ Ինտերը համաձայնության է եկել նոր մարզչի հետ

                  21:25 / 05.06.25

                  Օլմոն նշել է ՊՍԺ-ի այն խաղացողին, որն իրեն անակնկալի է բերել

                  20:55 / 05.06.25

                  ՄՅՈւ-ն մոտ է հերթական աղմկահարույց տրանսֆերը իրականացնելուն

                  20:25 / 05.06.25

                  Նա չի վաճառվում. Լիվերպուլը մերժել է Բարսելոնայի տրանսֆերային առաջարկը

                  19:55 / 05.06.25

                  Ռեալը կարող է անակնկալ տրանսֆեր կատարել․ հայտնի է ֆուտբոլիստի անունը

                  19:25 / 05.06.25

                  Ֆլիկը նոր հարձակվող է ընտրել Բարսելոնայի համար․ հայտնի են մանրամասները

                  18:55 / 05.06.25

                  Աշխարհում միայն մեկ մարզիչ ունի Ինձագիից բարձր աշխատավարձ․ ով է նա

                  18:25 / 05.06.25

                  🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

                  17:49 / 05.06.25

                  Իսպանիա — Ֆրանսիա․ ինչ են գրում թերթերը

                  17:15 / 05.06.25

                  Լացիոն Արսենալից գնել է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքները

                  16:37 / 05.06.25

                  Իսպանիա – Ֆրանսիա. Եվրոպական հսկաների բախում Ազգերի լիգայի կիսաեզրափակչում

                  16:25 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.