Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալել էր «Ատալանտային»: Հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի՝ 3:3:
37-րդ րոպեի դրությամբ հյուրերը Մուրիելի դուբլի և Գոմեսի գոլի շնորհիվ առջևում են եղել 3:0 հաշվով:
69-րդ րոպեին Իմոբիլեն խփել է «արծիվների» առաջին գոլը, հաջորդ իսկ րոպեին Կորեան՝ 2-րդը:
Հանդիպման ավելացված 2-րդ րոպեին Իմոբիլեն 11 մետրանոցից դիպուկ հարվածով դուբլ է ձևակերպել՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Ա սերիայի ընթացիկ հաշվարկով «Ատալանտան» 17 միավորով 3-րդն է, իսկ «Լացիոն»՝ 12 միավորով 6-րդը: