Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն աչքի է ընկել փոքր փոփոխությամբ:
34-ամյա մասնագետը խնդրել է իր թիմի պահեստայինների նստարանը մոտեցնել այն հատվածին, որտեղ երկրպագուներն են: Այս մասին հայտնում է Sports.ru-ն՝ հիշեցնելով, որ նստարանը ֆաներին մոտ է եղել այն ժամանակահատվածում, երբ թիմը գլխավորում էր Մուրատ Յակինը:
Նշվում է նաև, որ «Շալկեում» աշխատելիս Տեդեսկոն նույն խնդրանք էլի է ունեցել:
Բացի այդ, մոսկովյան թիմի ֆուտբոլիստներն այժմ նախավարժանքն անցկացնում են երկրպագուներին ավելի մոտ հատվածում: