Ըստ CIES-ի, ներկա դրությամբ արտասահմանում հանդես են գալիս Հայաստանը ներկայացնող 15 ֆուտբոլիստներ։ Ընդ որում, նրանց 93․3 տոկոսը ներկայացնում են Բարձրագույն խմբերի ակումբներ։

Ֆուտբոլիստներ «արտահանող» առաջատար երկրների եռյակում են Բրազիլիան (1.600 ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են արտերկրում), Ֆրանսիան (1,027) և Արգենտինան (972):
Նիգերիան ամենամեծ թվով ֆուտբոլիստներն ունի արտերկրում աֆրիկյան երկրների շարքում (399), իսկ ասիացիների մեջ առաջատարը Ճապոնիան է (161):

Եվրոպայում արտասահմանում ամենաքիչ ներկայացուցիչներն ունեն Ջիբրալթարը (1) և Սան-Մարինոն (2):