Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էզիկիել Լավեսին օգնել է Վիլա Գոբեռնադոր Գալվե հայրենի քաղաքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: 34-ամյա արգենտինացին փոխանցել է 70 հազար եվրո : Այդ մասին հայտնում է Օլեն:
«Չորեքշաբթի Էսեկիելը զանգահարեց ինձ և ասաց, որ ցանկանում է օգնության ձեռք մեկնել քաղաքի բնակիչներին: Ժամը 3-ն էր, և ես այլևս չէի կարողանում քնել: Հաջորդ օրը ես խոսեցի քաղաքապետի, ինչպես նաև մեծածախ սուպերմարկետի սեփականատիրոջ հետ, քանի որ չէի ուզում, որ այդ նվիրատվությունները օգտագործվեն քաղաքական նպատակներով: Հետևաբար, մենք որոշեցինք խոսել հանրության առջև», — ասում է տեղական տեղի ֆուտբոլային ակումբի նախագահ Դիեգո Լավեսին:
70 հազար եվրոյի դիմաց գնվել են 7,500 սննդի փաթեթներ, որոնք բաշխվելու են բնակչության սոցիալապես անապահով շերտերի միջև: