Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալը» դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը՝ խնդրելով տեղափոխել 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի «Օսասունայի» դեմ հանդիպումը՝ կապված ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու հետ։
AS պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալին» ուղղված պատասխան նամակում Լա Լիգան տեղեկացրել է, որ չի տեսնում որևէ պատճառ հետաձգման համար։ Այնուամենայնիվ, եթե Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան բավարարի «սերուցքայինների» խնդրանքը, Լա Լիգան պատրաստ կլինի նշանակել խաղի նոր ամսաթիվ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստների միությունը պահանջել է, որ ֆուտբոլիստները ստանան առնվազն երեք շաբաթ արձակուրդ և երեք շաբաթ նախամրցաշրջանային պատրաստություն, այսինքն՝ վեց շաբաթ Աշխարհի առաջնության և Լա Լիգայի նոր մրցաշրջանի միջև։