Իսպանիայի դատարանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:
Դատարանի որոշման համաձայն՝ 2014 թվականին, երբ Անչելոտին մարզում էր «Ռեալ Մադրիդը», նա չի վճարել հարկեր՝ գովազդում իր կերպարի օգտագործումից ստացված եկամուտների համար: Բացի մեկ տարվա ազատազրկման պատժից, Անչելոտին տուգանվել է 386,362 եվրոյով:
Իտալացի մարզիչը պնդել է, որ խաբեության մտադրություն չի ունեցել և գործել է իր խորհրդատուների ու ակումբի ներկայացուցիչների ցուցումներին համապատասխան:
Ինչպես նշում է Reuters-ը, Իսպանիայում մինչև երկու տարվա ազատազրկման դատավճիռները սովորաբար կիրառվում են պայմանականորեն: