Երևանի «Արարատ» է վերադարձել փորձառու պաշտպան Արման Հովհաննիսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանը 2022/23 մրցաշրջանում նույնպես հանդես է եկել «Արարատի» կազմում:
Նա խաղացել է նաև «Փյունիկում», ուկրաինական «Զիրկայում», «Գանձասարում», ղազախական «Տոբոլում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում: