«Լաս Պալմասի» ֆուտբոլիստ Կիրիան Ռոդրիգեսը երկրորդ անգամ հաղթահարել է քաղցկեղը և մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
2022 թվականի օգոստոսին Ռոդրիգեսի մոտ ախտորոշվել էր Հոջկինի լիմֆոմա, ինչի պատճառով նա բաց թողեց 2022/23 մրցաշրջանի գրեթե ամբողջ ընթացքը։ 2023 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ նա հաղթահարել է հիվանդությունը և կարող է վերադառնալ խաղադաշտ, սակայն 2024 թվականի փետրվարին ռեցիդիվի պատճառով նա կրկին ստիպված էր ընդհատել կարիերան։
«Այսօր առավոտյան Կիրիանը բուժզննում է անցել նոր մրցաշրջանից առաջ։ Իր բնորոշ նվիրվածությամբ և վարակիչ էներգիայով նա սկսում է վերադարձը», — նշված է ակումբի հայտարարությունում։
«Լաս Պալմասի» նախագահ Միգել Անխել Ռամիրեսը հայտնել է, որ ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ վերսկսել է մարզումները և աստիճանաբար կմիանա թիմի ընդհանուր մարզումներին։