Մադրիդի «Ռեալը» դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը՝ խնդրելով տեղափոխել 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի «Օսասունայի» դեմ հանդիպումը՝ կապված ակումբային աշխարհի առաջնության մասնակցության հետ, հայտնում է The Athletic-ը։
Ակումբը և Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) պաշտոնական նամակներ են ուղարկել Լա Լիգային։ «Ռեալը» նշել է, որ նոր մրցաշրջանի նախապատրաստման համար բավարար ժամանակ չի ունենա։ Ըստ աղբյուրների՝ մայիսին «Ռեալը» և «Ատլետիկոն» համաձայնության են հասել Լա Լիգայի և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հետ՝ առաջին տուրի խաղերը տեղափոխելու վերաբերյալ, եթե ակումբները հասնեն ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչ։
«Ռեալ»–«Օսասունա» հանդիպումը նախատեսված էր օգոստոսի 19-ին։ Cadena SER-ի տեղեկություններով՝ «Օսասունայի» և RFEF-ի հետ բանակցություններից հետո կողմերը համաձայնել են խաղը տեղափոխել հոկտեմբերի 29-ին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Լա Լիգան։
Հուլիսի 9-ին «Ռեալը» կիսաեզրափակիչում կմրցի ՊՍԺ-ի դեմ ակումբային աշխարհի առաջնությունում, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին։