ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում Լոնդոնի «Չելսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց բրազիլական «Ֆլումինենսեի» դարպասը (2:0)՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Ազնվականների» կազմում իր նորամուտի խաղում հաղթական դուբլ գրանցեց Ժոաու Պեդրուն՝ երկու անգամ գրավելով իր նախկին ակումբի դարպասը։
Այսպիսով, լոնդոնյան գրանդը դուրս եկավ Ակումբային ԱԱ-ի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։