ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Մադրիդի «Ռեալի» երեք խաղացողների նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից հետո (0:1, 11 մետրանոցներով՝ 4:2)։
Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինների» հարձակվող Կիլիան Մբապեն տուգանվել է 30,000 եվրոյով, պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը՝ 40,000 եվրոյով, իսկ կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը՝ 20,000 եվրոյով։