Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել «Ոսկե գնդակ» ութակի դափնեկիր, հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Ահլիի» ղեկավարությունը մի քանի շաբաթ է՝ փորձում է համոզել 38-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին միանալ իրենց ակումբին։ Ներկայումս Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, որի հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի վերջ։ Դրանից հետո նա կարող է որպես ազատ գործակալ միանալ ցանկացած ակումբի։
Հոդվածում նշվում է. «Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, սակայն Սաուդյան Արաբիան, որը 2034 թվականին կհյուրընկալի աշխարհի առաջնությունը, պատրաստ է ամեն ինչ անել՝ Մեսսիին իրենց երկիր գրավելու համար»։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեսսին մտադիր է փոխել ակումբը՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականի կազմում լավագույնս պատրաստվելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Ալ-Ահլին» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգայում։