«Նոան» ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված A ցուցակը։ Հայտացուցակը կազմվել է ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին և սահմանափակումներին համապատասխան։
B ցուցակը դեռևս չի հրապարակվել։ Ակումբի հայտարարության համաձայն՝ այն կթարմացվի և կհրապարակվի հուլիսի 8-ին։
Հիշեցնենք, որ «Նոայի» մրցակիցը Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստն» է։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։