ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման օգնություն է խնդրել հոգեբանից այն բանից հետո, երբ ծանր վնասվածք է հասցրել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, հայտնում է RMC Sport-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում, երբ Մուսիալան վնասվածք է ստացել՝ բախվելով իտալացի դարպասապահի հետ։
Խաղի ընթացքում և հանդերձարանում Դոնարուման երկար զրուցել է ՊՍԺ-ի սպորտային հոգեբան Խոակին Վալդեսի հետ։ Վերջինս ընդմիջման ժամանակ մի քանի անգամ վստահեցրել է դարպասապահին, որ տեղի ունեցածի համար նա մեղավոր չէ։
Այնուամենայնիվ, խաղի ավարտից հետո Դոնարուման մնացել է խորը ընկճված վիճակում։ Նա գրել է Մուսիալային՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով։ Իտալացի դարպասապահը որոշել է կապ հաստատել նրա հետ, քանի որ խաղից հետո «Բավարիայի» հանդերձարան այցելելիս Մուսիալան արդեն տեղափոխվել էր բժշկական հետազոտության։
Մուսիալայի մոտ ախտորոշվել է ձախ սրունքոսկրի կոտրվածք և կապանների վնասվածք։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան չորսից հինգ ամսվա ընթացքում։