Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, որը ներկայումս զբաղեցնում է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, անվանել է այն խաղացողին, որն արժանի էր ստանալ «Ոսկե գնդակը», բայց այդպես էլ չստացավ այն։
«Պաոլո Մալդինին իր կարիերայի ընթացքում արժանի էր «Ոսկե գնդակին»։ Միակ պատճառը, որ նա չստացավ այդ մրցանակը, այն էր, որ նա պաշտպան էր»,– իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Մալդինին «Միլանի» գույները պաշտպանել է 1984-ից 2009 թվականներին։ «Ռոսոներիի» հետ նա 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։