Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում աճող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։
Մոդրիչը չի տատանվել մատնանշել Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ Խորվաթը անձամբ դիմել է մարզչին. «Խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ»։
Նշվում է, որ երիտասարդ բրազիլացին, որն նոր է սկսել իր կարիերան Եվրոպայում, արդեն հասցրել է կոնֆլիկտների մեջ մտնել թիմակիցների և մարզչական շտաբի հետ։
Նրա գրգռվածությունը՝ կապված սահմանափակ խաղաժամանակի, մարզումների ժամանակ և պահեստայինների նստարանին դժգոհության դրսևորումների, ինչպես նաև թիմից մեկուսացվածության հետ, մտահոգություն է առաջացրել ակումբի փորձառու խաղացողների շրջանում։