Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի հետ։ Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն արդեն կապ է հաստատել 24-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ՝ տրանսֆերի հնարավորությունը պարզելու նպատակով։
Հաղորդվում էր նաև, որ «Ալ-Նասրը» հետաքրքրված է խաղացողով, իսկ «Ռեալը» պատրաստ էր քննարկել այլ ակումբների տրանսֆերային առաջարկները։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեմ չեն բրազիլացու տեղափոխությանը։
Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 51 խաղի, խփել 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։