Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» ֆրանսիացի լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին նշել է, թե ում է համարում պատմության լավագույն մարզիչը։
«Արսեն Վենգերը բացեց իմ միտքը, իսկ Գվարդիոլան՝ աչքերս։ Երբ ես խաղում էի «Բարսելոնայի» կազմում, մենք բոլորս գիտեինք, թե ինչ է պետք անել։ Ամեն մանրուք կարևոր էր։ Նա վերահսկում էր ամեն ինչ։ Եվ դու մտածում ես՝ «Սա երկար չի տևի»։ Բայց այդպես էլ նա չէր սխալվում։ Եվ ամեն անգամ նա հաջողության էր հասնում։
Եթե ես կարող եմ ինչ-որ բան ասել Պեպի մասին, դա՝ առաջին հերթին, այն է, որ նա պատմության լավագույն մարզիչն է»,- Անրիի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան ներկայումս մարզում է «Մանչեսթեր Սիթին»։ Իր կարիերայի ընթացքում նա երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան՝ մեկ անգամ իր ներկայիս ակումբի հետ, երկու անգամ՝ «Բարսելոնայի»։