Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել մադրիդյան գրանդի կազմում։
Ֆրանսիացին գոլ խփեց ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3։2)։
Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «սերուցքայինների» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում յոթ տարբեր մրցաշարերում։
Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։