Իտալիայում ավարտված մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ․ Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձավ ոսկե, իսկ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)՝ բրոնզե մեդալակիր։