Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոստովանել է, որ երբեք չի մոռանա պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր զրույցը։
«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց ինձ Ռոնալդուն։ Ես միշտ կհիշեմ նրա խորհուրդը։ Նա ասաց, որ գոլ խփելը իրականում շատ հեշտ է։ Ես երբեք չէի հավատում դրան։ Բայց հետո հասկացա, որ նա ճիշտ էր, և դա ինձ համար ավելի հեշտ դարձավ։
Կրիշտիանուի փորձը մեծ ազդեցություն ունեցավ ինձ և իմ կարիերայի վրա։ Նա ասաց․ «Երբ դու մենակ ես մրցակցի դարպասապահի հետ, դա խաղի ամենահեշտ պահն է»,» — պատմել է Վինիսիուսը։
Բրազիլացին այժմ մասնակցում է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ նա օգնել է «արքայական» ակումբին հասնել մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Ֆուտբոլիստը Միացյալ Նահանգներում ընթացող մրցաշարում մասնակցել է 4 խաղի, խփել է 1 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։