Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը սոցիալական ցանցերում դիմել է «Բավարիայի» կիսապաշտպան և Գերմանիայի հավաքականի իր թիմակից Ջամալ Մուսիալային, ով լուրջ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի դեմ խաղում (0:2):
«Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա»,- գրել է Ռուդիգերը իր սոցիալական ցանցի էջում:
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի վերջում Մուսիալան ոտքի կոտրվածք է ստացել՝ բախվելով ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Դրանից հետո նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 22-ամյա կիսապաշտպանը կոտրել է ձախ ազդրի ոսկորը և վնասել մի քանի կապան, ինչի հետևանքով նա կարող է բաց թողնել չորսից հինգ ամիս։