Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը քննադատել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային՝ Ջամալ Մուսիալայի դեմ խաղային դրվագում ցուցաբերած վարքի համար:
Ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում «Բավարիա» – ՊՍԺ հանդիպման առաջին խաղակեսի վերջում Մուսիալան ծանր վնասվածք է ստացել բախման հետևանքով։ Կիսապաշտպանը պատգարակով հեռացվել է խաղադաշտից և տեղափոխվել հիվանդանոց՝ ծնկոսկրի հավանական կոտրվածքի կասկածով։
«Դա իրավիճակ էր, որտեղ կարելի էր խուսափել նման բախումից։ Շատ ռիսկային էր։ Նա գիտակցում էր, որ կարող է վնասել մեր խաղացողին։
Ես մոտեցա Դոննարումմային և ասացի՝ «Չե՞ս ուզում մոտենալ մեր խաղացողին»։ Դա հարգանքի նշան է՝ նման պահին մոտենալ և առողջություն մաղթել։ Ի վերջո, նա դա արեց։ Նման դեպքերում արդար խաղը միշտ կարևոր է։ Ես անձամբ այլ կերպ կվարվեի», – Նոյերի խոսքն է մեջբերում Bild-ը։