UFC-ի թեթևքաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Թոփուրիան վերջերս անդրադարձել է նույն քաշային կարգում տիտղոսի նախկին հավակնորդ, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանին՝ նշելով, թե վերջինս վախեցած տեսք ուներ, երբ ինքը նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային UFC 317-ի գլխավոր մենամարտում։
«Նրա դեմքին ապշահար արտահայտություն կար, երբ տեսավ, որ ես նոկաուտի ենթարկեցի Օլիվեյրային։ Հավանաբար ինքն իրեն ասում էր՝ «Ես կարող էի մտնել ութանկյուն՝ որպես փոխարինող և լինել նրա փոխարեն»։ Փառք Աստծո, Չարլզին ոչինչ չպատահեց։ Հակառակ դեպքում նրա փոխարեն կարող էր լինել հենց նա»,– ասել է Թոփուրիան։
Ծառուկյանը, որը տիտղոսային մենամարտի պահեստային մարզիկն էր, անպատասխան չի թողել Թոփուրիայի խոսքերը։
«Իրական մրցակցից փախչելը միայն մեկ բան է ապացուցում՝ դու վախենում ես։ Հոգու խորքում դու գիտես, թե ինչ կպատահի, եթե երբևէ մրցես ինձ հետ» – գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում՝ պատասխանելով UFC-ի թեթևքաշային կարգի նոր չեմպիոնին։