Դառնալով UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն՝ Իլյա Թոփուրիան գահընկեց արեց Իսլամ Մախաչևին անկախ քաշային կարգի (P4P) վարկանիշային աղյուսակի առաջին տեղից։
Հունիսի 29-ին վրացական ծագումով իսպանացի մարտիկը՝ Թոփուրիան, UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային և նվաճեց թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Այս հաղթանակից հետո Թոփուրիան առաջ անցավ Մախաչևից և Մերաբ Դվալիշվիլիից՝ զբաղեցնելով Pound-for-Pound վարկանիշի առաջին հորիզոնականը։
Ինչ վերաբերում է թեթև քաշային կարգին, մինչև իր նոր քաշային կարգում՝ կիսամիջինում, առաջին մենամարտն անցկացնելը, Իսլամ Մախաչևը ժամանակավորապես շարունակում է համարվել թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը։ Նրան հաջորդում է Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, որը ներկայում երկրորդն է։
Նշենք, որ Մախաչևը 600 օր շարունակ գլխավորել է P4P վարկանիշը։ Թոփուրիան դարձել է UFC-ի պատմության մեջ ընդամենը 10-րդ մարտիկը, որը գրավել է այս ցուցակի առաջին տեղը։
Pound-for-pound (անկախ քաշային կարգից) վարկանիշային աղյուսակ` ստորև․