ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում Միլանի «Ինտերի» նկատմամբ 2։0 հաշվով տարած հաղթանակից հետո «Ֆլումինենսեի» մամուլի ծառայությունը «խայթող» գրառում է կատարել։
«Այսօր պիցայի վրա շատ կետչուպ կար»,- նշված է բրազիլական ակումբի կատարած գրառման մեջ։
É MUITO KETCHUP NA PIZZA HOJE
— Fluminense F.C. (@FluminenseFC) June 30, 2025
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Ֆլումինենսեն» կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին՝ Օռլանդոյում, Երևանի ժամանակով 23։00-ին։