«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմի հարձակման գծի ուժեղացման նպատակով նոր թեկնածու է առաջարկել Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինման համար՝ խնդրելով ակումբի ղեկավարությանը քննարկել նրա տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Շտուտգարտի» գերմանացի հարձակվող Նիկ Վոլտեմադեն, որին հայրենիքում արդեն համեմատում են «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։
Ավարտված մրցաշրջանում 23-ամյա Վոլտեմադեն «Շտուտգարտի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել 17 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի գնահատմամբ կազմում է 30 միլիոն եվրո։