ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Ֆլումինենսեն» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ:
Բրազիլական թիմը հանդիպման հաշիվը բացեց արդեն 3-րդ րոպեին՝ Հերման Կանոյի խփած գոլի շնորհիվ: Երկրորդ գոլը խփվեց 90+3-րդ րոպեին՝ կիսապաշտպան Էրկուլեսի ջանքերով:
Առաջին խաղակեսի ավարտին տհաճ միջադեպ տեղի ունեցավ: «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն խլեց գնդակը «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, ինչին ի պատասխան հայ ֆուտբոլիստը հաշվեհարդար տեսավ: Սա հանգեցրեց բախման՝ բրազիլական թիմի խաղացողների մասնակցությամբ: Գաուշոն այս դրվագի համար ստացավ դեղին քարտ:
Մխիթարյանը մասնակցեց խաղին մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 53-րդ րոպեին։
What happened between Fluminense coach Renato Portaluppi and Mkhitaryan and the atmosphere suddenly became tensepic.twitter.com/8LAKW1c4RQ
— Goals Xtra (@GoalsXtra) June 30, 2025
Հաղթանակի շնորհիվ «Ֆլումինենսեն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի» — «Ալ Հիլալ» զույգի հաղթողի հետ: «Ինտերը» լքեց մրցաշարը: