«Լիվերպուլը» հայտարարել է կիսապաշտպան Տրեյմորիս Նյոնիի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու մասին, ով դարձել է ակումբի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ դեբյուտանտը։
18-ամյա Նյոնին, ով ծնվել է 2007 թվականի հունիսի 30-ին, «Լիվերպուլին» միացել է 2023 թվականի սեպտեմբերին՝ «Լեսթերից» տեղափոխվելով։ Անցած մրցաշրջանում նա հանդես է եկել ակումբի Մ18, Մ19 և Մ21 թիմերում՝ հիմնական կազմում անցկացնելով 6 հանդիպում։
Նրա նորամուտը Չեմպիոնների լիգայում տեղի է ունեցել 2025 թվականի հունվարին՝ խմբային փուլի 8-րդ տուրի ՊՍՎ-ի դեմ խաղում (2:3)։ Նյոնին փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին՝ 17 տարեկան և 213 օրականում, դառնալով «Լիվերպուլի» պատմության ամենաերիտասարդ խաղացողը եվրոպական մրցաշարերում։