Հինգ ֆուտբոլիստ լքել է «Ասթոն Վիլան», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագրերի ժամկետի ավարտով թիմից հեռացել են դարպասապահ Ռոբին Օլսենը և պաշտպան Կորտնի Հոուզը։ Եվս երեք խաղացող՝ Մարկուս Ռաշֆորդը, Մարկո Ասենսիոն և Աքսել Դիսասին, կվերադառնան իրենց ակումբներ՝ վարձակալության պայմանագրերի ավարտի պատճառով։
Մարկո Ասենսիոն, Մարկուս Ռաշֆորդը և Աքսել Դիսասին «Ասթոն Վիլային» միացել էին 2025 թվականի փետրվարին՝ մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
29-ամյա Ասենսիոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում է ՊՍԺ-ին, «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 21 խաղ և խփել 8 գոլ։ 27-ամյա Ռաշֆորդը, ով վարձակալվել էր «Մանչեսթեր Յունայթեդից», մասնակցել է 17 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։ Դիսասին, տեղափոխվելով «Չելսիից», խաղացել է 10 հանդիպում։