«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մոսկովյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի կարիերան «Ցրվենա Զվեզդայում» պետք է հաջող ընթանա, քանի որ նա լավ է տեղավորվում թիմի խաղային համակարգում:
Հունիսին «Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես հայտարարել է Թիկնիզյանի հետ երեքամյա պայմանագիր կնքելու մասին:
«Թիկնիզյանը նոր թիմում խաղալու և մրցաշրջանը սկսելու համար բավական վստահ է: Նա հիանալի հանդես եկավ «Զենիթի» դեմ խաղում: Կարծում եմ՝ «Ցրվենա Զվեզդայում» նրա մոտ ամեն ինչ կստացվի: Նա լիովին ունակ է այնտեղ խաղալու: Համոզված եմ, որ նրա կարիերան այդ ակումբում հաջող կընթանա», — ասել է Նաումովը «Матч ТВ»-ի հետ զրույցում:
26-ամյա Նաիր Թիկնիզյանը 2024/25 մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: