«Կրիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Կոռնիլենկոն «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա» զգալի ուժեղացում է սերբական ակումբի համար:
Հունիսին «Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես հայտարարել էր Թիկնիզյանի հետ երեք տարով պայմանագիր կնքելու մասին: 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոկոմոտիվում»:
««Լոկոմոտիվում» նա չէր տեղավորվում գլխավոր մարզչի խաղային համակարգում: Հավանաբար, նրան անհանգստացնում էր պաշտպանության գիծը, քանի որ հարձակման մեջ նրա խաղը միշտ լավ էր, մինչդեռ պաշտպանությունում երբեմն թույլ էր տալիս արդյունքի վրա ազդող սխալներ: Գուցե եղել են նաև ներքին խնդիրներ կամ հարաբերությունները չեն ստացվել:
Ընդհանուր առմամբ, հավանաբար, եկել էր կարիերայում փոփոխությունների ժամանակը: Թիկնիզյանը ազգային հավաքականի խաղացող է և բավականին բարձր մակարդակ ունի: «Ցրվենա Զվեզդայի» համատեքստում նա, անկասկած, ուժեղացում է», — ասել է Կոռնիլենկոն «Все на Матч!» հաղորդման եթերում: