«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ ուրախ է թիմի՝ ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, սակայն մտահոգություն է հայտնել հաջորդ մրցաշրջանի խիտ խաղացանկի պատճառով:
«Այս մրցաշարը կործանարար կլինի, մենք լիովին կսպառվենք: Ակումբային աշխարհի առաջնությունը մեզ կհյուծի: Չգիտեմ՝ արդյոք նման բան երբևէ եղել է: Սա իդեալական իրավիճակ չէ մարզչի համար: Կցանկանայի՞ ունենալ երկու ամիս՝ հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու համար: Այո: Կցանկանայի՞ լինել թարմ և պատրաստ հաջորդ մրցաշրջանին: Այո, բայց իրավիճակն այսպիսին է: Մենք արժանի էինք այստեղ լինելու», — Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Գվարդիոլան:
«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել ակումբային աշխարհի առաջնության փլեյ-օֆ փուլ՝ G խմբում զբաղեցնելով առաջին տեղը, որտեղ մրցակիցներն էին «Յուվենտուսը», «Ալ-Այնը» և «Վիդադը»: 1/8 եզրափակիչում «քաղաքաբնակները» կմրցեն «Ալ-Հիլալի» հետ: Հանդիպումը կկայանա Օռլանդոյում՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը: