«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը շուտով նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ գալիք մրցաշրջանում, նոր պայմանագրից բացի, Յամալը նոր դեր կստանձնի «կապտանռնագույնների» կազմում։ Նա կհայտնվի այն ֆուտբոլիստների շարքում, որոնք կիրացնեն տուգանային հարվածներ և 11 մետրանոցներ։
Ավելի վաղ նշվում էր, որ նոր մրցաշրջանում 17-ամյա խաղացողը Անսու Ֆատիի հեռանալու դեպքում կարող է ստանալ նաև լեգենդար 10 համարը։