ՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի հետ։
Կիրակի՝ հունիսի 29-ին, ֆրանսիական ակումբը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում ջախջախեց Մայամին ներկայացնող ակումբին՝ 4։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը», – լուսանկարը մակագրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում։
Քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։