Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը լարված հարաբերությունների մեջ է հայտնվել թիմի մի քանի խաղացողների հետ, հաղորդում է Don Balon-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին ամբողջությամբ կորցրել է կապը Ֆերլան Մենդիի, Օրելիեն Չուամենիի և Էդուարդ Կամավինգայի՝ այսպես կոչված ֆրանսիական «կլանի» հետ։ Նշվում է, որ նույնիսկ ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում կողմերը խաղադաշտից դուրս չեն շփվում միմյանց հետ։
Բացի այդ, ընդգծվում է, որ Վինիսիուսը լարված հարաբերություններ ունի նաև Ջուդ Բելինգհեմի հետ։
Ըստ աղբյուրի՝ խաղացողների հարաբերությունները սրվել են առաջնորդության շուրջ առաջացած ներքին մրցակցության պատճառով։ Կիլիան Մբապեի ժամանումը նոր ազդեցության կենտրոն է ստեղծել թիմում․ ֆրանսիացի խաղացողները աջակցում են իրենց հայրենակցին, մինչդեռ Վինիսիուսը իրեն դուրս է մղված զգում ոչ ֆորմալ առաջնորդի իր նախկին դերից։