GiveMeSport պարբերականը կազմել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը, որի առաջին տեղում հայտնվել է «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը։
Վարկանիշի առաջատարների թվում են նաև․
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Ռաֆինյա («Բարսելոնա»)
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Պեդրի («Բարսելոնա»)
- Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»)
Նշենք, որ Յամալը ներկայումս համարվում է նաև աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 200 միլիոն եվրո։