Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելուց։ Հաղորդում է Diario AS-ը՝ նշելով, որ ակումբը քննարկել է «նոր Խոսելու» ձեռք բերելու տարբերակը՝ արդյունավետ պահեստային հարձակվող, որը չի պահանջում մշտական տեղ մեկնարկային կազմում։
«Սերուցքայինների» ղեկավարությունը որոշել է, որ 21-ամյա Գոնսալո Գարսիան հաջողությամբ կարող է կատարել այդ դերը, ուստի նոր հարձակվող ձեռք բերելու կարիք չկա։ Գարսիան մադրիդյան գրանդի կազմում ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում 3 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Անցյալ մրցաշրջանում Գարսիան հիմնականում խաղացել է «Ռեալ Մադրիդի» պահեստային թիմում՝ «Կաստիլյայում», որտեղ գրանցել է տպավորիչ արդյունքներ։