Հայաստանի շախմատի համայնքը ծանր կորուստ է կրել։ 50 տարեկան հասակում մահացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նալբանդյանը «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրենն էր։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Տիգրան Նալբանդյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։